Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հարությունյանին. Լուսանկար
Դիտել նաև
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում:
Սիրելի ՛ Մենուա
Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:
Ննջիր խաղաղությամբ…»:

