Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հետ ընդհարումից հետո վնասել են Բաբկեն Հարությունյանի մեքենան. Լուսանկար
Օրեր առաջ ՀՀ ԱԺ մուտքի մոտ Բաբկեն Հարությունյանն ընդհարվել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հետ։
Տեսնելով պատգամավորին Հարությունյանը բացականչել է. «Շիշը, շիշը բռնիր», ինչից հետո վեճ է ծագել նրանց միջև։
«Վնասել են մեքենաս», - գրել է ֆեյսբուքյան իր էջում Բաբկեն Հարությունյանը և լուսանկարներ հրապարակել։
***
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել ընդդիմադիր գործիչ Բաբկեն Հարությունյանի վնասված մեքենայի տեսագրությունը
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը քարերով հարձակվել են Հարությունյանի մեքենայի վրա՝ վնասելով մասնավոր սեփականությունը:
Մեր տեղեկություններով՝ հանցագործությունը կատարվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ շիշ բռնողի հրահանգով, որը օրերս սպառնալիքներ էր տեղացել Հարությունյանի հասցեին՝ իրեն շիշ բռնող անվանելու համար:
Սա է Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանը»: