Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը
Դիտել նաև
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Որևէ մեկը, ով մեր երկրում երբևէ քարոզել է Հայկական բանակում հայ երիտասարդների ծառայության դեմ, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի. Տեսանյութ
Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան
Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից․ Արա Այվազյան. Տեսանյութ
Միացյալ Նահանգները շատ են վախենում միջուկային ճգնաժամից, որից իրենք պարտված են դուրս գալու
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
«Դեկտեմբերի 30-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ երկկողմ և միջազգային օրակարգից: Գոհունակությամբ է ընդգծվել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը անցնող տարում, հաստատվել է 2021 թվականին նման դինամիկայի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,-ասված է հաղորդագրությունում: