Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու
Դիտել նաև
Այսօրվանից կսկսվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը
Հունվարից քաղաքաբնակ չաշխատող մայրերը ևս կստանան խնամքի նպաստ. այն ավելացել է 3000 դրամով
Ինչպե՞ս է ՀՀ-ում կրճատվել նպաստառուների թիվը, եթե աճել է աղքատության մակարդակը
Առաջին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը 50․ 000-ի փոխարեն դարձավ 300․000 դրամ․ աջակցության ծրագրերը ուժի մեջ են մտել
Գեմաֆին Գասպարյանը նպաստների հետ կապված պարզաբանում է տարածել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։
Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։
Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է օտարերկրյա քաղաքացուն կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում։
Իսկ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել երեխայի մյուս ծնողին՝ սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին ներկայացրած դիմումի հիման վրա»։