Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը արդարացնելու, քարոզելու համար
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
«Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը, հաղորդում է ՔԿ-ն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

