Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում

Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ. Դավիթ Հարությունյանի նամակը՝ Վահե Ղազարյանին

Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին։ Այս մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գնդապետ Վահե Ղազարյանին ուղղված բաց նամակում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Բաց նամակում, մասնավորապես, նշվում է.

«Վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Դրանց վերլուծությունը ի ցույց է դնում, որ դրանք ապօրինի են իրականացվում, ինչի մասին թերեւս Դուք տեղյակ չեք: Իսկ քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ստիպված եմ բաց նամակով տեղեկացնել Ձեզ խնդրո առարկա իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին: Վստահ եմ, որ Դուք կգտնեք այս նամակի բովանդակությունը Ձեր ենթակայության ներքո գործող ոստիկանության ծառայողներին հասանելի դարձնելու լավագույն ձեւը:

Վարչական ձերբակալման դեպքերը եւ կարգը սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ ՎԻՎՕ):

Վարչական ձերբակալման նպատակները նախատեսված են ՎԻՎՕ-ի 259-րդ հոդվածով, ըստ որի՝ «ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ եւ եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում եւ իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`

1) ոստիկանությունը` մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը եւ հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երեւալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթեւեկության կանոնները, որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու եւ կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաեւ ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում»:

Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին, ձերբակալման ժամանակը, տեղը եւ հիմքերը (ՎԻՎՕ 260-րդ հոդվածի 1-ին մաս):

Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տեւել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ (ՎԻՎՕ 262-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական ձերբակալումն անձին ազատությունից զրկելու, թեեւ կարճաժամկետ, բայց ինքնուրույն միջոց է։ Իսկ դա նշանակում է, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որեւէ մեկին:

Վերջիններիս համադրումը վարչական ձերբակալման նպատակների հետ թույլ է տալիս հանգել միանշանակ եզրակացության, որ կիրառելի կարող է լինել միայն Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` անձնական ազատությունից զրկելը օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Դա իր հերթին նշանակում է, որ իրավաչափ նպատակն առկա կարող է լինել միայն այն դեպքում, երբ՝

ա. օրենքով սահմանված է անձի համար որոշակի պարտականություն, (որոշակիության սկզբունք),

բ. անձը կամովին չի կատարում այդ պարտականությունը,

գ. վարչական ձերբակալումը այդ պարտականության կատարումը ապահովելու պիտանի միջոց է, այսինքն՝ վարչական ձերբակալմամբ ապահովվում է այդ պարտականության կատարումը:

Միաժամանակ, վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 78-րդ հոդվածում որպես անմիջականորեն գործող նորմ ամրագրված համաչափության սկզբունքի պահանջներին, ինչը ենթադրում է, որ այն պետք է բավարարի եւս երկու լրացուցիչ պայմանի`

դ․ վարչական ձերբակալումը հետապնվող նպատակին հասնելուն ուղղված անհրաժեշտ միջոց է, այսինքն՝ առկա չէ խնդրո առարկա պարտականության կատարմանը հասնելու ավելի մեղմ, նույնպիսի արդյունավետ միջոց, եւ

ե․ անձի ազատության հիմնական իրավունքին վարչական ձերբակալմամբ պատճառվող վնասը պետք է համապատասխանի հետապնվող նպատակի նշանակությանը:

Բոլոր մյուս պարագաներում ՎԻՎՕ-ի կարգավորումների այլ կերպ մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են Սահմանադրության առնվազն 27-րդ եւ 78-րդ հոդվածների պահանջներին, որոնց հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության անմիջական պարտականություններն են՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուղղակի պահանջով:

Հարկ է նշել, որ ՎԻՎՕ-ի վերոշարադրյալ իրավակարգավորումների առանձին դրույթներ Սահմանադրական դատարանի 2012թ. նոյեմբերի 23-ի ՍԴՈ-1059 որոշմամբ արդեն իսկ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Ի դեպ, վարչական ձերբակալության լեգիտիմության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող վերոհիշյալ պայմանները ամբողջովին համահունչ են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-բ կետի դատական մեկնաբանություններին: Մասնավորապես, Lawless v. Ireland եւ Ciulla v. Italy գործերով անդրադարձ է կատարվել որոշակիության սկզբունքին՝ նշելով, որ երբ իշխանությունները ազատությունից զրկելիս հիմնվում են ընդհանուր նորմերի խախտումների վրա, խախտվում է որոշակիության սկզբունքը: Իսկ McVeigh and others v. The United Kingdom գործով անդրադարձ է կատարվել համաչափության սկզբունքին, նշելով` որ «օրենքով սահմանված պարտականության կատարման նպատակով» բառերը մեկնաբանելիս «պետք է հաշվի առնվի... պարտավորության բնույթը: Անհրաժեշտ է դիտարկել՝ արդյո՞ք դրա կատարումն անհապաղ անհրաժեշտություն է, եւ արդյո՞ք հանգամանքներն այդպիսին են, որ գործնականում չկա դրանց կատարման ապահովման այլ ողջամիտ միջոց»:

Այսպիսով` Սահմանադրությունից եւ ՄԻԵԿ-ից չբխող յուրաքանչյուր վարչական ձերբակալում վերածվում է անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման եւ կարող է դառնալ դատական բողոքարկման առարկա՝ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ եւ 69-րդ հոդվածների հիմքով: Այն կարող է նաեւ հիմք դառնալ ապօրինի ձերբակալում իրականացնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ նշված գործողությունները չկանխող պաշտոնատար անձանց քրեական օրենսգրքի համապատասխանաբար 309-րդ եւ 308-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու համար:

Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ Սահամանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով որպես հիմնական իրավունք նախատեսված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունը իր ներկա գործելաոճով հիմքեր է ստեղծում, որ ապօրինի վարչական ձերբակալության ենթարկվածները պետության դեմ գույքային եւ ոչ գույքային վնասների հատուցման զանգվածային պահանջներ ներկայացնեն:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>