ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության կապակցությամբ
Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։ Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ սույն ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակ» համար, իսկ ով ձայն չի բերի՝ կկորցնի աշխատանքը։
Zham.am

