Եթե ոստիկանությունը պատվախնդիր պետ ունենար, ապա ՊՊԾ գնդի հրամանատարը օր առաջ պաշտոնանկ կարվեր
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Ոչ մի կերպ չէի ցանկանում անդրադառնալ ՊՊԾ գնդի այս անհասկանալի համազգեստով հրամանատարին։ Բայց չի ստացվում, որովհետև աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում։
Ես պատկերացնում եմ ոստիկանության այն աշխատակիցների, վետերանների դեմքների արտահայտություններն ու վերապրումները, ովքեր իրականում ծառայում են օրենքին և ժողովրդին ու տեսել են ակցիայի մասնակցին ոտքով հարվածող բարձրաստիճան ոստիկանի կադրերը։
Եթե ոստիկանությունը պատվախնդիր պետ ունենար, ապա ՊՊԾ գնդի հրամանատարը օր առաջ պաշտոնանկ կարվեր, իսկ սրա նմաններով կզբաղվեր Հատուկ քննչական ծառայությունը։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

