«Պետք է միանանք սյունեցիներին և թույլ չտանք, որ վտանգվի հայկական պետականությունը». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի մոտակայքում ճանապարհի որոշ հատվածներ դեռևս ԽՍՀՄ տարիներին անցել են ՀՀ տարածքի անմիջապես սահմանով: Այն ժամանակ դա խնդիր չէր, այսօր խնդիր է: ԽՍՀՄ փլուզումից անցել է 30 տարի՝ իր բոլոր հետևանքներով:
Համամիտ եմ սյունեցիների հետ, որ չի կարելի այդ ճանապարհի վրա հսկողության հնարավորություն տալ թշնամուն:
Համամիտ եմ նաև, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր իրավունքները: Եթե բանակին հնարավորություն չի տրվում պահելու սեփական տարածքը, ապա ազգը կարող է:
Դա ամենաաշխատող տարբերակն է: Միշտ ժողովուրդը լավ միջոց է եղել՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:
Պետք է միանանք սյունեցիներին և թույլ չտանք, որ դիվանագիտության ու կամքի բացակայության հետևանքով վտանգվի հայկական պետականությունը:
Ճանապարհային միջպետական ենթակառուցվածքները պետականության անվտանգության ամենակարևոր գործոններից են»: