Պարտավոր եք քրգործեր հարուցել և պատասխանատվության կանչել ԱԺ-ի սանձարձակ և լկտի պահվածք ցուցաբերող պատգամավորներին. Արծվիկ Մինասյանը դիմեց ՀՔԾ-ի աշխատակիցներին
Դուք պարտավոր եք պահպանել այն երդումը, որը տվել եք և այն հիմա գտնվում է ձեր անձնական գործերում: Պարտավոր եք դադարեցնել ակնհայտ սուտ և կեղծ իրավական ձևակերպումներով բոլոր քրեական հետապնդումները Նիկոլ Փաշինյանին քննադատողների և նրա հանցավոր ռեժիմի հրաժարականը պահանջողների նկատմամբ:
Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՅԴ գերագույն անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:
Zham.am