Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տեւել է մի քանի րոպե
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի վաղ ԲՀԿ-ն խմբակցության նիստ էր հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Երկկողմ այս հանդիպման օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:

