Շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում, իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով․․․
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:
Սակայն մինչ այժմ գաղտնի է պահվում, թե ի՞նչ մոդելի ԱԹՍ են եղել դրանք և Հայաստանի կոնկրետ որ վայրում են խոցվել մնացած երեքը:
Եթե իրականում դրանք եղել են, ապա ՀՀ ՊՆ պետք է հրապարակի դրանց խոցման կոնկրետ վայրերը, ԱԹՍ-երի կոնկրետ մոդելները և պատասխանի մեկ հարցի. ինչպե՞ս դրանցից մեկը կարողացավ հասնել Երևան:
Հ.Գ. Իսկ շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում, իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով մշակված ռազմական ԻՄԻՏԱՑԻԱ:
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

