Նա անգամ պատկերացնել չի կարող, թե որքան կոշտ կարող է լինել Մոսկվայի պատասխանը. Արամ Գաբրիելյանովը՝ Փաշինյանին
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր Telegram-ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
«Դատելով ամենից Հայաստանի վարչապետը իրոք սկսել է գժվել: Հրապարակայնորեն մեղադրել Ռուսաստանին Հայաստանի դեմ ինտրիգներում, հիրավի դրա համար պետք է ոչ միայն հիվանդ երևակայություն, այլև բորբոքված ուղեղ: Եւս մի բան, նա անգամ պատկերացնել չի կարող, թե որքան կոշտ կարող է լինել Մոսկվայի պատասխանը, երբ նրան մեղադրում են սեփական քաղաքական մանևրների: Եւ վերջինը ՌԴ նախագահ Վ. Պուտինը շատ բան կարող է ներել, միակը ինչը նա երբեք չի ներում՝ դավաճանությունը: Բայց Հայաստանն ու Արցախը դավաճանածին դա հասկանալ տրված չէ: Էությամբ դավաճանը, նա անգամ ունակ չէ ընդունել սեփական խայտառակությունը», - գրել է նա:
Zham.am

