Ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը․ Փաշինյանի այսօրվա գրառումը դրա վառ օրինակն է․ Արսեն Ջուլֆալակյան
Դիտել նաև
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
«Քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև». Արսեն Ջուլֆալակյան
Սոցապնախարարության կահույքը տեղաշարժելիս դարձել է ոչ պիտանի․ նորը կգնեն
Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա
Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։
Դրանից հետո ակնհայտ է, որ այլևս չես փորձելու լուծել խնդիրը, քանի որ ինքդ արդեն հավատում ես,որ նման խնդիր չկա/չի եղել(ստեղծածդ ստին ես հավատում...)։
Վարչապետի այսօրվա գրառումը դրա վառ օրինակն է։ Առավել, քան վստահ եմ,որ գիտակցաբար է արվում, մտածված նոր թեզ է (սուտ) առաջ քաշվում...
Եվ քանի որ վաղուց արդեն մեր երկրում ֆեյսբուքյան կառավարում է, ստիպված ենք հետևել դրա ցուցանիշներին։ Պետք է ուշադիր լինել այն գործող պաշտոնյաներին, ովքեր հավանել են այդ մանիպուլյատիվ գրառումը։ Յուրահատուկ ուշադրության են հատկապես արժանի «սրտիկող» պաշտոնյաները։ Նրանք ամենավտանգավորն են։ Ֆիքսենք նրանց և հետևություններ անենք հետագայի համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

