ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնում Բակո Սահակյանի եղբոր դուստրը երկար չի պաշտոնավարի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՆ հանրակրթոլթյան վարչության պետ Նարրնե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, մեր տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։
Բանն այն է, որ Աղբալյանին ժամանակին ազատել է Արմեն Աշոտյանը՝ ըստ իրազեկների, բավականին անարդարացիորեն։ Լևոն Մկրտչյանը նրան նախ խորհրդական նշանակեց, այժմ էլ միանգամից 2 խնդիր է լուծում. ՀՅԴ-ին՝ ռևերանս, ՀՀԿ-ին՝ ապտակ ուղղելով։ Ի դեպ, ժամանակին Աղբալյանը քննադատել Էր համակարգի կուսակցականացումը, ասելով. «Մեզ ֆեյսբուքիստ նախարար պետք չէ։ Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ ու ժառանգական չէ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

