Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիներն արդեն «Սարի աղջիկ» երգն են երգում. Տեսանյութ
Ադրբեջանցիները սկսել են սեփականաշնորհել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Այս մասին գրում է Մեդիապորտը։
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիներն արդեն «Սարի աղջիկ» երգն են երգում: Հիշեցնենք` այն հայկական երգ է, ազգային մեղեդային կառուցվածքով, որն ադրբեջանցիները նույնպես փորձում են սեփականաշնորհել, ինչպես Շուշին:

