ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան շտապ Մոսկվա են կանչվել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Վերջին 28 օրերի ընթացքում սա արդեն Արմեն Աբազյանի 3-րդ այցն է Մոսկվա։ Երեկ «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել նաև ՊՆ-ի հետ, որտեղից մեզ հայտնել են, որ պաշտոնական այցելությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածվում։ Ընդգծենք` ՊՆ-ն ոչ թե հերքել է, այլ նշել, որ պաշտոնական այցերի մասին են հաղորդագրություն տարածում:

