Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի հետ էլ կհանդիպի
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին
Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին
Hraparak.am գրում է. Այսօր կայանալու է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, որին մասնակցելու են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ: Ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանը պատրաստվում է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին առաջարկել մտնել Համաձայնության կառավարության մեջ և համատեղ գնալ արտահերթ ընտրությունների, իսկ Ծառուկյանը ընդդիմադիր գործընկերներին ասել է, որ հանդիպում է, որպեսզի հրաժարական պահանջի:
Տեղեկացանք նաև, որ այսօր Փաշինյանը ոչ միայն ԲՀԿ-ի, այլև Լուսավոր Հայաստանի հետ էլ է հանդիպում: Էդմոն Մարուքյանին ևս պետք է համոզի, որ հրաժարվեն իր հրաժարականը պահանջելուց և միասնական գնան ընտրությունների: Փաշինյանը պատրաստ է գնալ նաև այլ զիջումների, օրինակ Ընտրական օրենսգրքում ներառել ընդդիմության պահանջները և այլն:

