Ռուբեն Վարդազարյան. Մեղադրանքները, թե դատարանը կատարելու է իշխանությունների կամքը, չի համապատասխանում իրականությանը. Տեսանյութ
2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նմիստ, որից 37 նիստերի ժամանակ ԲԴԽ-ն հադես է եկել որպես դատարան եւ ընդունվել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Նրա խոսքով, 2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ, դրանցից 12 դատավորներ նշանակվել են թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանի այլ դատարան եւ մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ:
«2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, եւ 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը:
10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

