ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Պատերազմ Արցախում
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի

Հարց ուսադիր կրողին՝ տղերք, ձեր երդումն ու խոսքը կոպեկ չարժե՞ն

Հարց ուսադիր կրողին
Մեկ ամսից ավել է ինչ նիկոլին կնքեցին դավաճան։
 
Թվարկեմ ինչու․
 
1. Բանակի հաղթանակած հրամանատարների միտումնավոր սևացում և վարկաբեկում:
 
2. Երկրապահի միտումնավոր չեզոքացում՝ Սասուն Միքայելյանի միջոցով:
 
3. Սպառազինության համալրման չարդարացված գործարքներ՝
 
· ՏՈՌ ՀՕՊ համակարգի ձեռքբերման պայմանագրի դադարեցում։
 
· Առանց մարտական արսենալի՝ Սու-30 ինքնաթիռների վրա հսկայական միջոցների վատնում (մոտավոր 150մլն դոլլար):
 
· ՀՕՊ ոչ արդիական ու կասկածելի արդյունավետության միջոցների («Օսա») ձեռքբերում:
 
4. Ուժային կառույցների, կոնկրետ՝ բանակի, Գլխավոր շտաբի պետի, բանակային ստորաբաժանումների հրամանատարության միտումնավոր հաճախակի փոփոխություններ, Արցախում բանակի ղեկավարության փոփոխություններին հիստերիկ միջամտություններ, ԱԱԾ, ոստիկանության ղեկավարների հաճախակի փոփոխություններ: Դրանք չէին կարող չխարխլել կարգապահությունը և ուժային կառույցները հնարավորինս թուլացնելու, շարքից հանելու միտում ունեին:
 
5. Անմիջապես պատերազմի սկզբում զորահամալրումը դադարեցնելը և անցումը կամավորական ջոկատների ձևավորմանը ուղղակի քայքայեց բանակային կարգապահությունը ու կառուցվածքը:
 
6. Պատերազմի 4-րդ օրը, ԱԽ նիստում տեղեկանալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցին՝ հնարավորինս արագ պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, այդ քայլի մերժումը: Ավելին, պատերազմի դադարեցման փաստված և իրական շանսեր ունենալով (առնվազն՝ հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկ), նման քայլից հրաժարվելը, հետագա անհամոզիչ պատճառաբանությամբ, որ իրեն կասեն՝ դավաճան: Ըստ էության, նա նաև հոկտեմբերի 19-ից հետո միանձնյա պատասխանատուն և մեղավորն է բոլոր զոհերի, Հադրութը և Շուշին թշնամուն հանձնելու համար։
 
7. Պատերազմի ընթացքում փորձառու մարտական գեներալների, պետության նախկին ղեկավարների ներուժը չօգտագործելը, այդ ներուժի օգտագործման փորձերը խափանելը (անուններ չեմ նշում, բոլորը գիտեն ում նկատի ունեմ)։
 
8. Լինելով դասալիք, ավելին՝ բանակից ու ռազմական գործից սաստիկ հեռու մեկը, անհասականալի և չարդարացված հրամաններ կամ գործողությունների խրախուսում («Լելե-թեփե»-ի հակահարձակում, օրինակ)
 
9. Պատերազմի ամբողջ ընթացքում իրական վիճակի վերաբերյալ 44 օր շարունակ ստելը:
 
10. Ստերն ու անհստակ տվյալները զոհերի մասին
 
11. Ստերն ու անհստակ տվյալները անհայտ կորածների մասին
 
12. Ստերն ու անհստակ, հակասական տվյալները գերիների մասին
 
13. Լրատվամիջոցների գործունեությունը, խոսքի ազատությունը սահմանափակելը
 
14. Արցախի ՊԲ-ն առանց անհրաժեշտ համալրման, զինտեխնիկայի, ռազմամթերքի թողնելը (հայտնի ձայնագրություն):
 
15. Ռուսաստանից ստացած սպառազինությունը ամբողջությամբ ու արդյունավետ չօգտագործելը:
 
16. կնոջը Արցախի ՊԲ հրամանատարական կետ «գործուղելը»՝ ուղակի խախտելով զինվորական դիսցիպլինան (հայտնի բարոյական աջակցության խասյաթ)
 
17. ՀԱՊԿ-ի Սեպտեմբերի 1-ի զորավարժությունների առաջարկը մերժելը, Ադերբեջանի կողմից հավանական պատերազմի մասին ակնարկը անտեսելը (նամակը հրապարակված է) ։
 
18. Նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո Տավուշի և Սյունիքի բնակիչներին թշնամու դեմ մենակ թողնելը (ուղղակի երկրի քաղաքացուն դավաճանություն)
 
19. Հարյուրավոր գերիների, նաև թշնամու վերահսկողությանն անցած տարածքներում մնացած մեր զոհված զինվորների մարմինների վերադարձի մասին համաձայնագրում կետ չնախատեսելը որպես նախապայման։
 
20. Անգործություն ցուցաբերելը, երբ թշնամին կամայականորեն գծում է իրեն ձեռնտու ոչ թե Արցախի, այլ ՀՀ սահման, կտրում երկրի բնակավայրերն իրար կապող ճանապարհը։
 
21. Հայաստանի շահերը բացահայտ անտեսելը, առնվազն անվտանգության գոտու մասին չբանակցելով։ (դե սա ուրիշ ձև չեր կարող լինել, եթե դրան կզացրել ու չոքացրել են)
 
22. Հայաստանի շահերը բացահայտ անտեսելը, համաձայնելով, որ GPS կիրառվի։
 
23. Քրեական գործ հարուցելը Քաջարանի, Գորիսի քաղաքապետների դեմ այն օրերին, երբ նրանք պետության ու բանակի փոխարեն բանակցում են թշնամու հետ, որ գյուղացու տները չհանձնվեն թշնամուն։
 
24. Մեկ ժամանոց հարցազրույցում Ալիևին մեկ անգամ թթու խոսք չասելը: Ալիևին, որը հային անվանեց «քոչվոր» (չնայած դա էլ ուրիշ ձև չեր կարող լինել, եթե դրան կզացրել ու չոքացրել են)
 
Ցավոք, դավաճանական այդ դրսևորումների ցանկը շատ ավելի մեծ է։
 
Հիմա հարց Հայաստանի Հանրապետության սպաներին թե՛ զինվորական, թե՛ ոստիկանական թե այլ՝ տղերք, դուք երդում եք տվել ծառայել հայրենիքին (կցում եմ հիշողությունը թարմացնելու համար), հիմա նիկոլը՝ ոչ բարով վարչապետը, դավաճանել է ու շարունակում է դավաճանել Ձեր հայրենիքին, որին դուք երդվել եք ծառայել որպես սպա, Ձեզ ոչինչ չի՞ անհանգստացնում:
 
Տղերք, ձեր երդումն ու խոսքը կոպեկ չարժե՞ն։ Դուք էլ ձեր երդմա՞նն եք դավաճանում:
 
Վիգեն Չատինյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>