Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում աթոռից, աթոռը պետք է հեռացնենք իրենից, պետական համակարգը պետք է դադարի կատարել այդ մարդու հրահանգները. Իշխան Սաղաթելյանը. Տեսանյութ
Իշխանությունից կառչողը Նիկոլ Փաշինյանն է, ասում է՝ ես կփոխեմ Սահմանադրությունը, նույնիսկ համաձայն չէ, որ ԱԺ-ն լուծարվի, մեր Սահմանդրությամբ 2 անգամ պետք է հրաժարական տա, նույնիսկ այդ ճանապարհին համաձայն չէ, ուզում է ապօրինի ճանապարհով Սահմանադրություն փոխի, շարունակի մնալ վարչապետ և նշանակի ընտրություններ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: