Էլի միացրել են «այսօրվա թուրքը էլ առաջվա թուրքը չէ» պլաստինկեն
Դիտել նաև
«Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան
«Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան
«Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան
«Աղանդավորի մազը ծռվի, Եվրոպան կալեկոծվի, բայց լռում է, երբ Նիկոլը բանտերը լցրել է հոգևորականներով»․ Դերենիկ Մալխասյան
«Թրամփն «էն տղուն» տեղը չի բերում». Դերենիկ Մալխասյան
Եվրոպական պետությունների սահմանների նկարները կիսվում ու սրտաճմլիկ բաներ են գրում, թե բա տեսեք թե ինչպես են ապրում իր հետ պատերազմած երկրները, հասկացնում են, թե վերջը մենք էլ թուրքերի հետ եվրոպավարի կապրենք, ի՞նչ եք խառնվել իրար, գույներ։
Չքննարկենք այն, այդ մարդիկ չեն կարողանում Հարավային Կովկասը Եվրոպայից տարբերել, բայց դա ոչինչ։
Ախր այդ մարդիկ չեն նկատում, որ սկի Եվրոպան չի կարողանում թուրքերի հետ հաշտ ապրել՝ իրար հետ շփվում են շանտաժի, վախի ու փողի տրամաբանության շրջանակներում։ Էլ չասենք, որ Եվրամիության անդամ դառնալու «կիրթ» Թուրքիայի նպատակները թոզմիշ արեցին։
Բայց դա էլ դեռ հեչ, մեր աչքի առաջ Ադրբեջանը մինչև հիմա տարածքներ ու վանքեր է խլում իր համար եղբայրական, բարեկամական Վրաստանից։

