Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

«Բավականին նյութեր ունեմ վերջին պատերազմի հետ կապված, և եթե ՊՆ-ն կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ». Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, թե  Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել:

 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, բայց մի քանի անգամ փորձել է զանգել նրան՝ ճշտումների համար, սակայն Քոչարյանը չի պատասխանել:

«Ես ընդունում եմ՝ միգուցե զբաղված է եղել: Բայց կասեմ հետևյալը. երբ ինքն ասում է, որ նորից հրավիրում է բանավեճի, քննարկման, առնվազն ճիշտ չի ասում, որովհետև ինքն ինձ չի հրավիրել բանավեճի: Ես առաջին անգամ խոսակցություն եմ ունեցել Պետրոս Ղազարյանի հետ: Նա էր զանգել ինձ և ասել, որ ցանկանում է քննարկումներ կազմակերպել տարվա վերջում անվտանգության և այլ հարցերով, որին կմասնակցի Անդրանիկ Քոչարյանը և Սամվել Բաբայանը: Հստակ պնդում չի եղել: Եվ ես իրեն ասել եմ՝ անձնական հանգամանքներ կան, ուստի ես չեմ կարող մասնակցել:

Հիմա ես կարող եմ, չէ՞, անձնական խնդիրներ ունենալ:

Երկրորդ՝ ամեն մի ասելուց հետո ես հո վազելով չե՞մ գնալու՝ չիմանալով` ինչ հարցեր են կոնկրետ քննարկվելու: Ասածս այն է, որ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի դիմել: Մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, և Ապրիլյան հանձնաժողովի օրերին մենք զանգում էինք իրար, նա էր զանգում, խնդրում, ասում, որ քննարկենք, ես համաձայնել եմ: Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին անգամ զրուցել ենք նոյեմբերի սկզբներին՝ 8-10-ն ընկած ժամանակահատվածում: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, որքան հիշում եմ, նաև խոսել ենք մոբիլիզացիոն խնդիրների մասին:

Ես հիմա էլ ուզում եմ նորից ասել՝  խորը վերլուծության արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ ոչ թե բանակն է պարտվել, ոչ թե ժողովուրդն է պարտվել, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ իր ոչ արդյունավետ  կառավարմամբ և երկիրը խաղաղից պատերազմական վիճակի տեղափոխելու միջոցառումների ոչ  լիարժեք կատարմամբ:

Անդրանիկ Քոչարյանի գրառումից գալիս ենք այն եզրակացության, որ ցանկանում են խորը քննարկման ենթարկել բանակի պարտության խորքային պատճառները: Ինքս իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ բավականին նյութեր ունեմ վերջին պատերազմի հետ կապված, և եթե Պաշտպանության նախարարությունը կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ, որովհետև եղել եմ այնտեղ, գրառումներ եմ կատարել»,- նշեց Արցախի հերոսը:

Այս համատեքստում Սեյրան Օհանյանը շարունակեց, որ իր հարցազրույցների ժամանակ ՊՆ-ին, ԳՇ-ին, ԱԱԾ-ին առաջարկել է գրաքննություն իրականացնել և թույլ չտալ, որ բանակի, մարտական գործողությունների, օպերացիաների կազմակերպման վերաբերյալ հրապարակային քննարկումներ անցկացվեն:

«Հատկապես, երբ այնտեղ նշվում են թվային տվյալներ, սպառազինության, ռազմական տեխնիկայի տեսակներ, կամ պատմում են ինչ-որ օպերացիաների մասին, թե քանի հոգի էին, որտեղ տարան, ինչ արեցին և այլն: Այս ամենը բերում է այն եզրակացության, որ նման քննարկումները պետք է լինեն փակ: Եվ նորից ձեզ ասում եմ, Անդրանիկ Քոչարյանին և մնացածին էլ հորդորում եմ, որ նման քննարկումներն իրականացնեն փակ, գաղտնի ռեժիմով:

Եթե իրենք կկազմակերպեն փակ, գաղտնի քննարկումներ ԱԺ-ում, Կառավարությունում, ԱԽ-ում, ՊՆ-ում, ես պատրաստ եմ անձամբ ներկայանալ և ներկայացնել իմ տեսակետները:

Իսկ եթե իրենք ուզում են հրապարակավ քննարկումներ անել, թող պատասխանեն իմ հրապարակավ հնչեցրած հարցերին՝ ուղղված ԱԺ նախագահին:

Եվ երկրորդ՝ թող կազմակերպեն այն պաշտոնատար անձինք, որոնք ղեկավարել են: Ես 4 տարի է՝ որևէ պաշտոնի չեմ, և այս մարտական գործողությունների ժամանակ պաշտոնական ոչ մի գործողություն չեմ իրականացրել, որ հիմա ներկայանամ այդ քննարկումներին»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>