Արդյո՞ք հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում տեղի կունենա
Դիտել նաև
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Հայ ուղևորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս
Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում
Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդվի
Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել
Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:
Հանդիպման ընթացքում, ըստ այդ տեղեկատվության, քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների փոփոխության հարցեր:
168.am-ի հարցին, թե նախատեսվա՞ծ է արդյոք նման հանդիպում, և եթե այո, ի՞նչ օրակարգով, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: