Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով բախվել է էլեկտրագնացքին
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:
Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է իր մեղքը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, զգալի նյութական վնաս է կրել:
2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք: