«Քաղաքը միշտ այս վիճակում է լինելու, մինչև Փաշինյանը չհեռանա»․ Վազգեն Մանուկյան
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իրենց որդեգրած քաղաքականությունը, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։
«Ամեն օր են այս ակցիաները լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, որովհետև այն, ինչը արվեց, ներել հնարավոր չէ և այն, ինչը հիմա շարունակվում է, կործանարար է լինելու Հայաստանի համար»,- ասաց Մանուկյանը։
Zham.am

