Մահացել է Հայկ Մարությանի հայրը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»։

