Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։
Վազգենը չորս որդու հայր է։ Եւ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է. Ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։ Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով»։

