Դավաճանը շան պես վախեցած է․ Չաուշեսկու բառը լսելուց հոգեխանգարմունքի մեջ է ընկնում
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունից 31 տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, հրավիրվել եմ ոստիկանություն՝ բացատրություն տալու: Երեկ ներկայացա: Պարզվեց՝ վախից ծնկները դողացող դավաճան Նիկոլը հանձնարարել է իմ դեմ նոր քրեական գործի նյութեր նախապատրաստել: Իբր ես հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եմ Չաուշեսկուների գնդակահարության մասին՝ դրանով իբր թե քարոզելով բռնություն: Պատկերացնու՞մ եք՝ «արդարացրել եմ» բռնությունը, քանզի Չաուշեսկունների գնդակահարության մասին եմ խոսել՝ որպես պատմական փաստ: Կարճ ասած՝ աբսուրդի թատրոն:
Նախ, ես երբևէ կարծիք չեմ հայտնել, թե ռումինացիները ճի՞շտ վարվեցին, թե՞ սխալ: Ոչ թե որ կարծիք հայտնելու խնդիր ունեմ, այլ դրա առիթը չի եղել: Եվ հետո, Չաուշեսկուները գնդակահարվել են 1989թ.-ին ռումինական տրիբունալի վճռով և այդ վճիռը ցայսօր ոչ մի դատական ատյան չի բեկանել ու չի արդարացրել Չաուշեսկուներին: Նիկոլական տգիտությունն իրապես սահմաններ չուներ: Լավ, ո՞նց կարելի է այս աստիճան տգետ լինել, այս աստիճան գիրք կարդացած չլինել:
Իրականում դավաճանը շան պես վախեցած է: Չաուշեսկու բառը լսելուց հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, աչքի առաջ է գալիս այդ տեսարանը, որովհետև լավ գիտի, թե սեփական երկրի գլխին զուլում բերած դիկտատորիկների վերջն ինչ է լինում: Ամեն դեպքում, խոստանում եմ ավելի շատ խոսել պատմության ընթացքում չարիք դարձած ու դրա համար ոչնչացված տարբեր մոլագարների մասին՝ թե պատմական փաստերի և թե համեմատական վերլուծության համատեքստում: Փրկությունը լուսավորչականության մեջ է:

