«Հայաստանի խնդիրը «նախկինների» և «ներկաների» սահմանազատման մեջ չէ». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․
«Իշխանական աթոռներն զբաղեցրած «ներկաները» հանրությանն անընդհատ վախեցնում են «նախկինների» գալով: Անգամ եթե մի պահ մենք հավատում ենք այս արհեստական սահմանազատմանը և չեզոք քաղաքացու գնահատումներով համեմատում ընթացիկ (2020թ.) և նախորդ (2018թ.) ներքաղաքական զարգացումների անցքերը, հիշում, թե մոտ երկու տարի և յոթ ամիս առաջ ով էր որպես Ռոբերտ Աբաջյանի պապ հարթակից խաբում հրապարակում հավաքված բազմահազար ժողովրդին և ով էր օրեր առաջ պատերազմում անհայտ կորած իր զավակի պատվիրանը՝ որդեկորույս հոր ազնվությամբ հասցնում հանրահավաքի մասնակիցներին ու երկրի վարչապետին, ապա առողջ տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր ոք կամա, թե ակամա պիտի հասկանա, որ այսօրվա Հայաստանի խնդիրը ոչ թե «նախկինների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ՝ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու...»:

