Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին Փաշինյանի ասածը լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ)
23
Գյումրին ոտքի կանգնեցնելու նոր բանաձև. աղետի գոտուց՝ ազատ տնտեսական գոտի (տեսանյութ) Դատարանը Ավինյանին ճանաչեց անգրագետ․ կհամակերպվի՞ Ավինյանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանական «ճշմարտություն» կամ թրաշվածն՝ ընդդեմ անթրաշի 18+․ Համացանցը բուռն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին՝ իր գրառման տակ Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել Քա՞նի հոգի հավատաց ու քանիսը ծաղրեց Փաշինյանի վերջին գրածը․ «Կարճ ասած» Պուտինը Փեզեշքիանին ՌԴ այցելելու հրավեր է արել Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ անցել է կարմիր գիծը Գյումրին ոտքի կանգնեցնելու նոր բանաձև. աղետի գոտուց՝ ազատ տնտեսական գոտի (տեսանյութ) Աշխատաժամանակի կրճատումը նպատակ ունի կանխել աշխատավարձերի բարձրացումը՝ համատարած խելահեղ թանկացումների ֆոնին Հնարավոր է` Իրանն ու ՌԴ–ն գործընկերության մասին պայմանագիրը ստորագրեն հունվարին. Բաղայի Դատարանը Ավինյանին ճանաչեց անգրագետ․ կհամակերպվի՞ Ավինյանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին «Պըզզացնող» ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել. լվացեք, ոնց կարող եք «Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ Փաշինյանական «ճշմարտություն» կամ թրաշվածն՝ ընդդեմ անթրաշի Փաշինյանի ասածը լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով «Վարչախումբն անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ». ՀայաՔվե 18+․ Համացանցը բուռն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին՝ իր գրառման տակ Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2025թ. հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բահային։ «Շուտով, երկկողմ հանդիպման ժամանակ, պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Բահային՝ պատասխանելով փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է նոր, հիմնարար համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում։ Թեհրանն ու Մոսկվան նախատեսում են գործընկերության համաձայնագիր ստորագրել Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Նիկոլը սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին և ժեխափթիրին. Գագիկ Համբարյան 36 ժամ ջուր չի լինի Լարսը բաց է Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի․ Ավինյան Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե «Համասի» պատանդներն ազատ չարձակվեն մինչև իր պաշտոնավարումը, «Իրավիճակը դժոխքի կվերածվի» Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի պետականության վախճանը միայն ժամանակի խնդիր է. Արա Պողոսյան Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան

Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը, և հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկ Հարությունյանն անմիջապես կհրապարակի այն. Արամ Գաբրիելյանով

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ 168.am–ը զրուցել է ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:

– Պարոն Գաբրիելյանով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս պահին Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում, փակում է փողոցներ ու կառավարական շենքեր, բայց դեռևս, կարծես թե, ապարդյուն:

– Ես կարծում եմ, որ կանգ առնել բացարձակապես չի կարելի: Անկեղծ ասած, ես փոքր-ինչ հիասթափված եմ երևանցիներից, քանի որ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ ջայլամի պես իրենց գլուխներն ուզում են թաքցնել ավազի մեջ, թե իբր դա իրենց չի վերաբերում, բայց իրավիճակն այնպիսին է, որ վտանգ է սպառնում արդեն Հայաստանի սահմաններին: Միգուցե պետք է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հարթակ չբարձրանան ու ելույթ չունենան: Պետք չի: Կան երիտասարդ ու տաղանդավոր տղաներ, օրինակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, այլք, թող նրանք խոսեն: Կա Վազգեն Մանուկյանը՝ ազնիվ, խելացի մարդ, թող նա խոսի: Ես հասկանում եմ, որ նրանք էլ են մտահոգված հայրենիքի համար, իրենց սիրտն էլ է ցավում, բայց այս դեպքում, երբ հարցն այն է, որ Փաշինյանը դավաճան է ու մեզ բոլորիս է դավաճանել, մարդիկ պետք է վստահ լինեն, որ այստեղ իշխանության համար պայքար չէ: Բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ պետք է դնեն՝ անկախ Փաշինյանի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Թող գնան հանրահավաքների, փողոցներ փակեն, մասնակցեն ակցիաներին, բայց հարթակ չբարձրանան:

Երբ հարցը հայրենիքին է վերաբերում, մի մարդու հարցը չպետք է գերակայի: Պետք չէ պայքարել Փաշինյանի անձի դեմ, պետք է պայքարել նրա դեմ՝ որպես դավաճանի:

 

Այսպիսի մի ցարական գեներալ կար՝ Դենիկինը, ով խորհրդային իշխանությանը դեմ էր: Երբ գերմանացիները նրան դիմեցին, որ ղեկավարի անջատողական բանակը, նա կատեգորիկ կերպով մերժեց՝ ասելով՝ ես կարմիրների դեմ եմ կռվել, ոչ թե իմ հայրենիքի:

Արցախի համար արդեն կարելի է չանհանգստանալ, քանի որ այնտեղ արդեն ռուսական զորքն է կանգնած, և ռուս զինվորը ոչինչ չի զիջի, դա հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ և՛ Փաշինյանը, և՛ նրա շրջապատն իրենց պաշտոնները պահպանելու համար գնում են ամենատարբեր այլանդակությունների՝ մարդկանց խաբելու համար:

Իմ հայրը ծնունդով զանգեզուրցի է, մայրս՝ արցախցի: Ես այսօր եմ խոսել Սյունիք. նրանք ասում են՝ ամեն օր ինչ-որ բան զիջվում է GPS-ով: Նախ՝ ինչո՞ւ GPS-ով, և, բացի դրանից, չէ՞ որ եռակողմ համաձայնագրում որևէ բառ անգամ չկա, որ այդպես պետք է Հայաստանի սահմանները հանձնվեն:

Երրորդ՝ ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, քանի որ Փաշինյանի իշխանությունն ամեն կերպ ամեն ինչ զիջում է այնտեղ, ուր կարելի է չզիջել, կարելի է բանակցել, պայմանավորվել:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշանակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բանակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:

Ինչ-որ ցուցադրական բաների հույսին է մնացել, ինչ-որ մարդկանց է հրավիրում իր մոտ, զրուցում նրանց հետ: Ես Արցախն ու ողջ Հայաստանը հանձնած մարդու հետ զրուցելու գնացած մարդկանց  կցանկանայի հարցնել՝ ինչի՞ մասին են խոսում նրա հետ:

– Դուք ամենօրյա ռեժիմով քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, և հիմնականում դրանք շատ կտրուկ գնահատականներ են: Ինչի՞ հետ է դա կապված: Մինչև կապիտուլյացիան Դուք նույն վերաբերմո՞ւնքն ունեիք նրա նկատմամբ, նույնքա՞ն կոշտ էր Ձեր դիրքորոշումը:

– Երբ Փաշինյանն իշխանության եկավ, ես Ձեզ անկեղծ եմ ասում, նրա առաջին ելույթից 40 րոպե անց ես Ֆեյսբուքում գրեցի՝ այս մարդը կհանձնի Արցախը: Ինձ համար դեռ այն ժամանակ էր հասկանալի՝ ինչո՞ւ է նա եկել իշխանության: Բայց երբ պատերազմն էր ընթանում, ու նրան քննադատում էին, ես այն բանի ջատագովն էի, որ քանի դեռ պատերազմ է, չի կարելի նրան քննադատել, քանի որ ազգը պետք է միասնական լինի: Նույնիսկ գրառում էի արել, որ քանի դեռ պատերազմ է ընթանում, ես պատրաստ եմ Փաշինյանի հետ լինել միևնույն խրամատում:

Ցավոք, նա փախավ խրամատից, լքեց իր զինվորներին, ովքեր իսկապես առյուծներ են, հերոսներ: Փաշինյանը լքեց նրանց ու փախավ:

Եթե դու գերագույն հրամանատար ես, ի՞նչ ես ամեն բան գցում Օնիկ Գասպարյանի, բանակի վրա: Կապիտուլյացիայից հետո նրա առաջին հայտարարությունը հետևյալն էր, եթե հիշում եք. Ինչպե՞ս կռվեի, եթե զորքը փախչում էր:

Նա և Ղարաբաղի նախագահն էին անում այդպիսի դավաճանական հայտարարություններ: Այն բանից հետո, երբ նա ստորագրեց այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, իհարկե, ես հանդես եմ գալիս նրա դեմ ու կարծում եմ, որ Փաշինյանն առհասարակ չպետք է տեղ ունենա Հայաստանում: Ես արյուն չեմ տենչում, չեմ պահանջում, որ նրան գնդակահարեն, բայց եթե նա ինքնասպան լինելու կամքի ուժ չունի, ուրեմն չունի, վախկոտ է նա:

– Դուք բավականին ինֆորմացված մարդ եք, հիանալի տիրապետում եք հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, րոպեի ճշգրտությամբ գիտեք՝ ինչ, երբ և ինչու է այստեղ տեղի ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ վրա է իր հույսը դրել Փաշինյանը: Որքա՞ն երկար դեռ նա կմնա վարչապետի պաշտոնում ու ինչի՞ հաշվին:

– Ես կարծում եմ՝ Փաշինյանի հույսը միայն մեկ բանի վրա է․ Նա փորձում է մարդկանց ներշնչել, որ իշխանության կգան նախկինները: Նա դրա հաշվին է փորձում խաղալ: Բացի դրանից, խաղի մեջ է ներքաշում դեռևս մոլորված իր ընտրազանգվածին, որոնց մի մասը սկսել է հասկանալ՝ ինչ է կատարվել, սակայն հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել իր պարտությունը:

Նրանք պատրաստ չեն ընդունել, որ աջակցել են դավաճանին: Նա իր ազգին է դավաճանել, ոչ միայն Հայաստանին, այլև մեզ բոլորիս:

Ես, օրինակ, ՀՀ քաղաքացի չեմ, բայց ես էթնիկ հայ եմ, ծնողներս հայ են, ու նա ողջ աշխարհի հայ էթնոսին է դավաճանել: Եվ այդ մարդիկ, ովքեր հրապարակներում աջակցում էին նրան ու գոռում՝ «Նիկոլ, Նիկոլ», չեն ուզում ընդունել իրենց ձախողումը, չնայած շատերն են արդեն գրում, որ սխալվել են:

Նա, իհարկե, կգնա, Փաշինյանն այլևս կենսունակ չէ, բայց նա հիմա փորձում է ինչ-որ կերպ մնալ ու կրկին խաբել հայերին՝ ի հաշիվ իր դեմագոգիայի: Նա իսկապես լավ հռետոր է: Տեսեք, կան հռետորներ, ովքեր չեն վախենում անընդհատ խաբել ու դա անում են միշտ: Հիշո՞ւմ եք՝ նա գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա եթե դա այդպես էր, ինչո՞ւ դու Արցախը հանձնեցիր: Հիմա էլ Արցախի խնդիրներն իրեն չեն վերաբերում, ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, ռուսներն են այնտեղ, թող ռուսներն էլ պատասխանեն:

– Ի՞նչ տպավորություն է Ձեզ մոտ ստեղծվում կողքից, ինչո՞ւ է Փաշինյանը կառչում իշխանությունից: Ըստ էության նա գործնականում չի կարողանում տեղաշարժվել երկրով: Որտեղ էլ հայտնվում է, անգամ շրջապատված մոտ 70-80 թիկնապահներով, միևնույն է, անվտանգային խնդիրներ են առաջանում, մարդիկ գոռում են՝ դավաճան, թուրք, այլ նվաստացնող խոսքեր են հնչեցնում: Ինչո՞ւ նա հրաժարական չի տալիս:

– Այժմ տեսեք, թե իշխանությունն ինչի՞ հաշվին է գոյատևում: Կա Փաշինյանը, կա նրա համադասարանցի՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, կա Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը: Սա մի դավաճանների «շայկա» է, որը հասկանում է, որ հենց իշխանություն փոխվի, հետաքննություն կսկսվի, ու կբացահայտվեն նրանց կատարած բոլոր հանցագործությունները:

2.5 տարի անընդհատ կրկնում են՝ Քոչարյանն է գողացել, սա է գողացել, նա, բայց 2.5 տարվա ընթացքում դուք ավելի շատ եք գողացել, դուք բանակն եք ոչնչացրել: Նա գիտակցում է, որ իրեն բանտն է սպասում: Տեսեք, ես ամենաակտիվ մարդկանցից էի, ով կոչ էր անում, որ ՌԴ հայերը գումար հավաքեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Հավաքվել էր 170 միլիոն դոլար գումար:

Իմ ընկերներից մեկը, քանի որ ինքս գրական հայերենին չեմ տիրապետում, իմ խնդրանքով զրուցեց հիմնադրամի ղեկավարության հետ, ասաց՝ բայց չէ՞ որ մենք այդ գումարը բանակի համար ենք հավաքել: Գիտե՞ք ի պատասխան ինչ ասացին՝ որ հիմնադրամի կանոնադրության մեջ ամենաներքևում գրված է, որ իրենք են որոշում՝ ինչպես տնօրինել հիմնադրամի գումարները: Բոլորս տեսանք, թե ինչպես տնօրինեցին, ու չկա ոչ մի հաշվետվություն:

Նույնը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամում է: Այնտեղ ևս հսկայական գումարներ են հավաքված: Ինչո՞ւ հաշվետու չեք լինում յուրաքանչյուր կոպեկի համար, ո՞ւր անհետացան այն գումարները, որ այդ հիմնադրամին էին փոխանցել Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը:

– Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը չի հեռանում, որովհետև դեռ կիսատ գործեր ունի:

– Էլ ի՞նչ պետք է հանձնի… Երևա՞նը… դուք տեսնում եք, չէ՞՝ տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցիներն արդեն Սևանի մյուս ափին են կանգնած:

– Իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը:

– Դա սուտ է, նրանց հերքումը ոչ մի արժեք չունի: Ադրբեջանցիները կանգնած են Վարդենիսի կողմից: Նրանք ուզում են՝ մտնում են, ուզում են՝ դուրս են գալիս: Հերքում են… Իսկ ի՞նչը չեն հերքում: Հիշո՞ւմ եք՝ երբ Շուռնուխն էին հանձնում, նա ասում էր՝ ոչ մի սանտիմետր չեմ հանձնի, բայց կառավարության վերջին նիստին ասաց, որ այնտեղ ցավոտ լուծումների են գնալու: Հիվանդ գլխում են միայն ցավոտ որոշումներ ծնվում: Ես կարծում եմ, որ Ալիևը և ադրբեջանցիներն էլ են զարմացած, թե ինչպես են հայերն ամեն ինչ հանձնում, այն դեպքում, երբ մենք միշտ աչքի ենք ընկել խիզախությամբ ու համառությամբ: Փաշինյանն իր դավաճանությամբ կոտրեց իր ժողովրդի կամքը:

– Բանակն ինչո՞ւ չի դիմադրում:

– Օրինակ, ես գիտեմ՝ ինչ խիզախ մարդ է Օնիկ Գասպարյանը, գիտեմ Խաչատուրովներին, մեր գեներալներին ու զինվորներին: Անկեղծ ասած, հիմա չեմ հասկանում՝ ինչով են զբաղված մեր բանակի գեներալները, ինչու նրանք չեն գալիս ու ուլտիմատում չեն ներկայացնում Փաշինյանին, չեն ասում՝ հավաքի՛ր փասափուսեդ ու ռադդ քաշիր այստեղից:

– Իսկ ինչո՞ւ չեն անում:

– Ես կարող եմ հասկանալ, թե այդ վերջնաժամկետը Փաշինյանին ինչու Սասուն Խաչատրյանը չի ներկայացնում. Նրանք հանցակիցներ են: Հասկանում եմ, թե ինչու ոստիկանության պետը չի ստիպում Փաշինյանին հեռանալ, բայց ես չեմ հավատում, որ Օնիկ Գասպարյանը նրա հետ միասին ինչ-որ հանցանք է գործել, ինչ-որ բան է գողացել, պարզապես չեմ հավատում դրան:

– Բայց չէ՞ որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեսնում է՝ ինչ է կատարվում երկրում, ինչո՞ւ է մի կողմ քաշվել ու լուռ հետևում՝ ինչպես է կործանվում երկիրը:

– Անկեղծ՝ ես չգիտեմ, իրոք, չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք բոլորը վախենում Փաշինյանից: Կա՛մ նա բոլորի վրա կոմպրոմատ ունի, կա՛մ ինչ-որ բան կա, որ նրանց վախեցնում է, կա՛մ վախենում են, որ նոր իշխանությունը կգա, ու իրենք խնդիրներ կունենան… Բայց ինչի՞ց են վախենում: Եթե դու ոչ մի հանցանք չես գործել ու մասնագետ ես, ի՞նչ ունես վախենալու: Օնիկ Գասպարյանն ի՞նչ ունի վախենալու, ես չեմ հասկանում:

– Հայաստանում վերջին ժամանակներում կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն այս պահին աջակցում է Փաշինյանին: Այդպե՞ս է դա արդյոք, թե՞ ոչ: Եվ եթե այո, ինչո՞ւ:

– Ո՛չ: Ես հաստատ գիտեմ, որ նրան ոչ ոք չի աջակցում: Խոսակցությունն այն մասին է, որ նախագահ Պուտինը հավատացյալ, ազնիվ, կարգին մարդ է, ով դեմ է մարդ սպանելուն ու բռնություններին: Նա պարզապես կանգնեցրեց այս պատերազմը, ու նրա մեղքը չէ, որ Փաշինյանը պատերազմից 5 օր անց, երբ Պուտինն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը, չարեց դա: Ռուսաստանը խնդիր չունի Փաշինյանին պաշտպանելու: Ռուսաստանը խնդիր ունի, որ Հայաստանը շարունակի մնալ իր ռազմավարական դաշնակիցը: Եթե այդպես չլիներ, նա Արցախում խաղաղապահներ չէր տեղակայի, չէր գործարկի Ստեփանակերտի օդանավակայանը: Խնդիրը Փաշինյանի մեջ չէ, ու հաստատ Ռուսաստանը նրան չի աջակցում: ՌԴ-ն հետևում է, թե ուր է ուզում գնալ Հայաստանի ժողովուրդը: Եթե ժողովուրդը դեմ է Փաշինյանին, իհարկե, Ռուսաստանը չի պաշտպանի նրան: ՌԴ-ի ինչի՞ն է պետք Փաշինյանը: Նրանք հիանալի գիտեն, որ Փաշինյանը դավաճան է: Մարդը, ով մեկ անգամ դավաճանել է իր հայրենիքը, Ռուսաստանին էլ կդավաճանի, կծախի թուրքերին, ամերիկացիներին, նրա համար ի՞նչ տարբերություն:

– Ամեն դեպքում Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները:

– Գիտե՞ք, ես ինքս կառավարիչ եմ, ստեղծել եմ մեծ հոլդինգներ, ղեկավարում եմ դրանք: Նա ի վիճակի չէ: Դուք մի՞թե չեք տեսնում, որ նա ամբողջովին կազմաքանդել է Հայաստանը: Երկրում իշխանություն չկա: Ղարաբաղն արդեն ռուսական պրոտեկտորատի տակ է, և պարզ է, որ ՌԴ-ն չի տա Ղարաբաղը: Հիմա մեծագույն վտանգն այն է, որ Զագեզուրը կարող է անջատվել: Սյունեցիները չեն ուզում ապրել Փաշինյանի իշխանության ներքո: Ու հետո դրան կհետևեն այլ մարզեր, ինչը շատ ձեռնտու է թուրքերին: Եվ միասնական Հայաստանը կվերածվի մի քանի պետությունների: Դավիթ-Բեկը, մյուսները նախկինում փորձել են Հայաստանի գավառները միավորել, իսկ այս որևէ բանի անընդունակ մարդը, ով շատախոսելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, կկործանի երկիրը:

– Վերջերս հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արցախի նախագահն ասում էր, որ 10 օրից ավելի օգնություն է խնդրում Փաշինյանից, բայց այն այդպես էլ չի տրամադրվում: Ականատես եղանք նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսին, որում նա շատ ծանր մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցված, բայց շուրջ 3-4 շաբաթ անց դեռ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞ւ:

– Իսկ դուք սպասում էիք, որ Փաշինյանին կամ նրա թիմին մեղադրա՞նք պետք է ներկայացվի: Փաշինյանը, ի՞նչ է, կարող է ասել, որ հրամայել է զորքին կռվե՞լ… Իհարկե, ոչ, նա չի տվել նման հրաման: Ասելու է, որ օգնությո՞ւն է ուղարկել Արցախ… Չի՛ ուղարկել: Ես ավելի ասեմ, Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով, և ես զարմանում եմ՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն այդ մասին ուղիղ չի ասում: Վախենում է ու չի ասում:

Ես, իհարկե, կարծում եմ, որ հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկն անմիջապես կսկսի աղաղակել, որ՝ այո՛, Շուշին Փաշինյանի հրամանով են հանձնել: Ես վստահ եմ, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը, և ես գիտեմ, որ կա այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, ուր հարբած Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ զրույցում հայհոյում ու մեղադրում է ռուսական ղեկավարությանն ամեն ինչում: Դա բոլորը գիտեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan