Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Արտահերթ ընտրությունները Հայաստանում քաոս են ստեղծելու․ միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին արտահերթ ընտրություններ անել

Արտահերթ ընտրությունները նոր բաժանումներ և բևեռներ են ձևավորելու՝ արդյունքը հստակ է՝ լինելու է ավելի բզկտված, անվտանգության իմունիտետը թուլացած, պառակտված Հայաստան։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե թշնամիդ ամեն օր հարավից և հյուսիսից շարունակում է «GPS-ացնել» Հայաստանը: Արտահերթ ընտրությունները Հայաստանում քաոս են ստեղծելու, և այն ձեռնտու է երկու հոգու՝ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ կայուն իրավիճակում, երբ ընտրություններ են լինում, մրցակցություն է լինում, և հասկանալիորեն հասարակությունը բաժանվում է, բայց այսօր, երբ անհանդուրժողականությունը և ագրեսիվությունն այսքան մեծ է՝ պատկերացնո՞ւմ եք, եթե ընտրություններ լինեն, ի՞նչ կկատարվի: Միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին անել արտահերթ ընտրություններ, այս առումով «Հայրենիքի փրկության շարժման» որոշումը շատ ճշգրիտ էր՝ նախ պետք է հասնել նրա հրաժարականին, այնուհետև մեկ տարվա ընթացքում պետք է կարողանալ ապահովել կայունությունը՝ կասեցնել պետության գահավիժումը և հետո իրականացնել ընտրություններ, միակ ճանապարհը դա է»,-նշեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների, հանդիպումները որքանո՞վ են իրատեսական, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Բացառում եմ, որ նորմալ քաղաքական ուժը, հասկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, համաձայնվի գնալ արտահերթ ընտրության։ Նպատակը, որը Նիկոլ Փաշինյանը դրել է՝ շատ ճղճիմ է և Հայաստանին ձեռնտու չէ, և դա բոլորն են հասկանում: Եթե որևէ քաղաքական ուժ գնա Փաշինյանի հետ խորհրդակցության, անպայման պետք է պահանջի նրա հրաժարականը, և դա պետք է արվի ուղիղ եթերում և պետք է բացատրել նրան, որ դու շարունակում ես գլխատել Հայաստանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իր հրաժարականի համար ժողովրդի պահանջ չկա, Ռուբեն Հակոբյանը նշեց.

«Նրա համար «ժողովուրդ» ասվածը 2018 թվականի այն 200-250 հոգին էին, որ կոտրեցին Ռադիոտան դուռը, ներս մտան և հեղաշրջում իրականացրին, նրա համար ժողովուրդը դա է: Ինքը չի ուզում հաշվի նստել այն բացահայտ իրողության հետ, որ երկու վեհափառները, Գիտությունների ակադեմիան, նախագահը, գրեթե բոլոր բուհերը պահանջում են իր հրաժարականը: Հայկական քաղաքական մշակույթի մեջ ես չեմ հիշում նման համախմբվածություն: Ժողովրդի շատ փոքր մասը կարողություն չունի հասկանալու սուտը, քծնանքը, նրան առայժմ ընդունում է ժպիտով, ժողովրդի անունից խոսելով՝ կարողանում է առնել այդ մասսային: Հասկանալի պատճառներով հանրահավաքներն այդքան էլ մարդաշատ չեն, և իրեն թվացել է, որ ովքեր հանրահավաքի չեն գնում, պաշտպանում են իրեն: Իր բացառիկ գործիքը, որ այս ամբողջ ընթացքում օգտագործեց՝ ագրեսիվ պոպուլիզմն է և այսօր էլ շարունակում է օգտագործել, երբ խոսում է ժողովրդի մասին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>