Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի․ ինչու է կապիտուլյանտի սիրտն արտահերթ ընտրություն ուզում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021–ին։

«Չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է պետական դավաճանության կասկածանքը շալակած մարդը։

Այս առումով մի քանի նկատառում։

1․ Թեև Նիկոլը պնդում է, որ իր հրաժարականի պահանջը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Հանրության մեջ չկա մի շերտ, որն իր դեմ չլինի։ Եվ դա բնական է, քանզի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ ժողովրդին պարտության տարած ստախոսի նկատմամբ այլ վերաբերմունք չէր կարող լինել։

Նիկոլի իշխանությունը խունտա է և պահվում է բացառապես ոստիկանական միջոցներով։

Նրա հրաժարականը պահանջում են ոչ միայն փողոց դուրս եկած քաղաքական ուժերը, հասարական գործիչները, ՀՀ շարքային քաղաքացիները, գիտական, ստեղծագործական, կրթական, բիզնես, հոգևոր և այլ վերնախավերը, այլ նաև նրանք, ովքեր չեն համակրում այս կամ այն քաղաքական ուժին ու տանից դուրս չեն գալիս։ 

Նիկոլը շատ լավ գիտի, որ իր լեգիտիմությունը և վարկանիշը ձգտում են զրոյի, դրա համար էլ ուզում է արտահերթի միջոցով կաշին փրկել։ 

2․ Նիկոլը գիտի իր իրական վարկանիշը։ Նաև գիտի, որ եթե չհեռանա քաղաքական ճանապարհով, ապա երանի է տալու փողոց դուրս եկած ուժերի ու ՀՀ քաղաքացիների վարքագծին և առանց ցնցումների հրաժարական տալու նրանց առաջարկին, քանզի մյուսների մոտ արմատական տրամադրություններն են գերիշխող։ 

ժողովրդի մի հսկայական հատված Վազգեն Մանուկյանին ու մյուսներին քննադատում է և չի միանում փողոցային պայքարին Նիկոլին թավշյա ճանապարհով հեռացնելու մտադրության համար։ 

Մարդիկ կոշտ ու արմատական լուծումներ են ուզում, Նիկոլի ֆիզիկական ոչնչացումն են պահանջում ու դա չանելու համար են հիասթափվում փողոցային պայքարից, այլ ոչ թե Փաշինյանին են սատարում։ Ասել է թե «Իմ հեռացման պահանջ չկա» նիկոլական ձևակերպումը դեմագոգիա է և իրականության նենգափոխում։

3․ Եթե հիմա Նիկոլն ամեն գնով գնա արտահերթ ընտրությունների, ապա դրանով ևս մեկ անգամ կապացուցի, որ դավաճան է և գործում է Հայաստանի դեմ։ 

Արտահերթ ընտրությունններն իրենց մեջ պարունակում են բացարձակ անտերության, քաոսի, քաղաքացիական բախումների վտանգներ։ Իսկ այդ ընթացքում թշնամին կարող է պարզապես բզկտել Հայաստանը, գնալ սահմանային սրացումների։

Տնտեսությունը վերջնականապես կհայտնվի կոլապսի մեջ։ Համաճարակի տարածումը կստանա ողբերգական տեսք։

Նիկոլը լավ գիտի, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին, գիտի, որ իր անգործության պատճառով կա հումանիտար աղետի վտանգ։ Գիտի ու փորձում է վերջին վատությունն անել հաայ ժողովրդին։

Հայաստանը կատաստրոֆիկ վիճակում է արտաքին հարաբերությունների առումով, մեր կողմից բանակցող չկա, մեր երկիրն անտեր է։ Շուտափույթ արտահերթ ընտրությունները կլինեն Հայաստանին հասցված վերջին վնասը՝ անդառնալի հետևանքներով։

4․ Նիկոլը հայտարարել է, որ արտահերթի թեմայով պատրաստվում է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնել։ Այս առումով կնշեի հետևյալը․

– բոլոր այն ուժերը, որոնք արտահերթ ընտրությունների հարցով, թեկուզև չհամաձայնելով դրա հետ, հանդիպեն պետական դավաճանության մեջ կասկածվող, Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու կապիտուլյացիա բերած Նիկոլ Փաշինյանի հետ, կկիսեն նրա հետ կապիտուլյացիայի, դավաճանության պատասխանատվությունն ու մեղավորությունը,

– Հայաստանի շահերով առաջնորդվող և արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը պետք է դեմ արտահայտվեն ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն և կենտրոնացնեն իրենց ուժերը՝ Նիկոլի հրաժարականին հասնելու և հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու համար։

5․ Արտահերթի հասնելու սահմանադրական տարբերակն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հրաժարական տա, երկու անգամ նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանն ավտոման արձակվի ու նշանակվեն նոր ընտրություններ։ 

Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլը չի ուզում անփույթ վերաբերմունք ունենալ վարչապետի պաշտոնի նկատմամբ և ուզում է, իբր, ժողովրդին իշխանություն ձևավորելու հնարավորություն տալ։ Բայց արի տես անփույթ վարվեց Արցախի հետ ու պատերազմի օրերին հրաժարական չտվեց, մինչդեռ եթե տար, ապա այս օրին չէինք լինի։ 

Իրականությունն այն է, որ իրեն բացառապես աթոռը, իսկ հիմա նաև՝ իր կաշին է հետաքրքրում։ Ինքը ուզում է փրկվել՝ իր թիմին ու Հայաստանը զոհաբերելով։

Ինքը շատ լավ գիտի, որ այլևս չի կարող վերարտադրվել ու շատ ձայներ հավաքել, բայց իր համար կարևորը Հայաստանը մի քանի ամիս քաոսի կենտրոն դարձնելն ու արանքում իրեն և իր կուտակածը փրկելն է՝ լինի դա բախումների, կեղծիքների կամ այլ գործիքների միջոցով։ 

6․ Նիկոլն ուզում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով հերթական անգամ ընտրություն կեղծել։ 

Ինչպես 2018–ին, այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայի քող տակ տոկոսներ «խփեց» ու կեղծեց, այնպես էլ հիմա ուզում է վարչական, ֆինանսական, օլիգարխիկ ու կրիմինալ ռեսուրսով թվեր նկարել։ Իսկ որ նա կեղծիքների է գնալու, երկրորդ կարծիք լինել չի կարող։ 

Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ ու հետո անսահմանորեն ստել է։ Արցախյան պատերազմի ժամանակ ստելը պետականության կորուստ արժեցավ։ Նման կեղծիքների գնացողը ինչո՞ւ պետք է ընտրություն չկեղծի։ Հատկապես երբ իր կաշին փրկելու հարցն է սեղանին դրված։

7․ Արտահերթ ընտրությունների թեման առաջ բերելով՝ Նիկոլը փորձում է քաղաքական, հանրային ու պետական օրակարգից դուրս մղել թիվ մեկ թեման՝ իր հրաժարականի հարցը։ 

Հրաժարականի թեմայից շեղելը ձեռնտու է միայն Նիկոլին, իր նեղ շրջապատին, հաճախորդ քաղաքական շրջանակներին ու ի վերջո՝ թուրք–ադրբեջանական զույգին։

Անդրանիկ Թևանյանի ֆինանսական էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>