Իշխանությունը կորցնելու դեպքում դատի տրվող իշխանությունների միջոցով արդա՞ր ընտրություններ, ձեռ եք առնո՞ւմ....
Դիտել նաև
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Քիչ առաջ մահացել է Հրանտ Մարգարյանի որդին
«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան
Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին
Գերագույն գլխավոր ստախոսը նոր բան չի հայտարարել: Իր հայտարարած այսպես կոչված ճանապարհային քարտեզում էլ նշել էր արտախորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35 տոկոսի ձայներով իրեն ժողովրդի վարչապետ հռչակած ու իշխանությունը բռնազավթած անձի նպատակը մեկն է: Ինչ-որ հրաշք պատահելու հույսով բառախաղերով ժամանակ ձգել:
Պատերազմում պարտություն կրած և աթոռը կորցնելու դեպքում դատարանի առջև կանգնող իշխանությունների միջոցով ոչ մի արտահերթ արդար ընտրություններ չեն կարող անցկացվել: Ցանկացած տրամաբանող միտք դա կարող է հասկանալ:
Գերագույն գլխավոր ստահակի նպատակը շատ պարզ է: Վերարտադրել իր իշխանությունը, խույս տալ արածի ու չարածի համար պատասխանատվության ենթարկվելուց և ավարտին հասցնել սև գործը, որի համար եկել է իշխանության և դա պահելու համար թշնամու հետ գործարքի մեջ մտնելով ընդունակ է ամեն ինչի:
Քիչ ժամանակ է մնում: Ընդդիմությանն անհրաժեշտ են առավել վճռական քայլեր: Վաղը ուշ կլինի:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցով։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցով։
Zham.am

