Ալիևը կրկին սպառնացել է. «Մենք այնպիսի հարված կհասնենք, որ Հայաստանում իրենց անունները կմոռանան»
«Այստեղից մինչեւ Հայաստանի սահման 5 կիլոմետր է եւ եթե այն կողմից անգամ մեկ փամփուշտ արձակվի, մենք այնպիսի հարված կհասնենք, որ նրանք իրենց անունները կմոռանան»,- այս մասին Ղուբաթլու այցելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք կոտրել ենք հայկական ֆաշիստական, ահաբեկչական պետության ողնաշարը: Մենք նրանց ծնկի ենք բերել, ուստի նրանք պետք է հետեւություններ անեն: Հայ հասարակությունը պետք է ճիշտ հետեւություններ անի: Եթե նրանք վրեժ են փափագում, ապա ավելի վատ վախճան կունենան:
Այստեղից մինչեւ Հայաստանի սահման 5 կիլոմետր է եւ եթե այն կողմից անգամ մեկ փամփուշտ արձակվի, մենք այնպիսի հարված կհասնենք, որ նրանք իրենց անունները կմոռանան», - ասել է նա:
Հիշեցնենք նաեւ, ոէ դեկտեմբերի 10-ին նա նաեւ հայտարարել էր, որ Զանգեզուր, Գեյչե (Սևան), Իրևան ( Երևան) ՝ բոլորը պատմական ադրբեջանական հողեր են:
Zham.am