Սայաթ Շիրինյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. փաստաբան
Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանի թիմը միանշանակ ընդդիմադիր է, իսկ մյուսները համենայնդեպս այդպես են ներկայանում
Սայաթ Շիրինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Երեկոյան միասին Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին․ Սայաթ Շիրինյան
Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը. Սայաթ Շիրինյան
«Փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, դուք ասելիք չունե՞ք». Սայաթ Շիրինյանը՝ ԱՄՆ դեսպանին. Տեսանյութ
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ եւ նրան դատարանի դահլիճից ազատ են արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրինյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը»:
«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` Գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները...»,- գրել է նա: