Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու. Զարեհ քահանա Աշուրյան
Դիտել նաև
Աջապահյանի եղբորորդուն բաժնում դաժան ծեծել են
Արցախցիների մոտ հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական գրականություն՝ մանուկների համար. Տեր Զարեհ. Լուսանկարներ
Սփյուռքահայերի՝ Հայաստան մուտքի արգելքի որոշման մեջ մասնակցություն չունեմ, ես ենթարկվում եմ վարչապետին. Զարեհ Սինանյան
Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ
ԿԱՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԵՍ, ԿԱՄ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ՔԵԶ ՀԵՏ
Ես կիսում եմ տեր հոր հետ իր արարքի ամբողջ պատասխանատվությունը, ես էլ իր փոխարեն նույնկերպ կարձագանքեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարեհ քահանա Աշուրյանը՝ խոսելով Սիսիանի քահանայի քայլի մասին, ով հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
«Խոսում են, շահարկում, թե մարդը եկել էր եկեղեցի աղոթելու համար: Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու: Գուցե ասածներս սուր հնչեն, սակայն ժամանակն ամեն բանի պատասխանը կտա»,-ասաց նա:
Աղբյուրը՝ analitik.am