Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, մինչև վերջնականապես չկործանի Հայաստանը
Դիտել նաև
Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան
Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան
Ալիևն ասաց՝ «Խաղաղության պայմանագիրը» չի՛ ստորագրվելու մինչև 2026 թվականը․ո՞րն է ելքը․Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Չլինի ռուսական հովանոցը, թուրքերը գիտեն՝ ինչպես են վարվելու մեզ հետ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Մեր զոհերի թիվն ու ցուցակը գաղտնի պահվող, Հայրենիքը գյուղ առ գյուղ, տուն առ տուն թշնամուն զիջող պարտված իշխանությունը, անհետ կորածների խնդրով զբաղվելու փոխարեն, այսօր հրատապ օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է ներդրնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում...
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր (ու կարծում եմ իր օտարերկրյա ղեկավարների) սանձազերձած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը, ստեղծել բոլշևիկյան վերահսկելի «տրոյկաներ», որոնց պարագայում կփորձի կյանքի կոչել ցանկացած ապօրինություն։
Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, մինչև վերջնականապես չկործանի Հայաստանն ու մեզ բոլորիս չդարձնի գաղթական։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

