Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ. Տեսանյութ
Դիտել նաև
Ցուցարարների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Փաշինյանի հրամանի հիման վրա. հայտարարություն
Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի առաջ. կան բերման ենթարկվածներ. Տեսանյութ
Միջադեպ ընդդիմության երթի ժամանակ. ոստիկանության սպան հայհոյել է ցուցարարներից մեկին. Տեսանյութ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևը
Էրդողան. «ԱՄՆ-ի նկատմամբ մեր մոտեցումները փոխվում են»
Երեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանների կողմից ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դեմքն ամբողջովին արյունոտ էր, քթից արյուն էր հոսում: Ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։
Նշենք, որ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել նրանց:
Այսօր առավոտյան էլ ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, որոնք շրջափակել էին կառավարության շենքը։