ԼՂ կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ. Վալենտինա Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք իհարկե ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերի ավելացում»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Մատվիենկոն հավելել է, որ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա էսկալացիա և մարդկային նոր կորուստներ:
«Դա շատ դժվար համաձայնություն էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են ապահովում այդ հայտարարության կատարումը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված հակամարտությանը, նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- հայտարարել է Մատվիենկոն:
Zham.am

