Փաշինյանի հրաժարականը պահանջողները երթով շարժվում են գլխավոր դատախազություն
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կառավարության շենքի մոտից երթով շարժվում են դեպի գլխավոր դատախազություն։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ նախկին իշխանությանը ծառայող գլխավոր դատախազն այսօր էլ մեծ հաճույքով ծառայում է այս իշխանությանը։
«Հաճույքով անօրինականությանը ծառայողը նույն հանցագործն է, եւ դրա համար վաղ թե ուշ, օրենքի առաջ նա պատասխան է տալու»,- նշեց Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ Կառավարության շենքի մոտից երթով կշարժվեն դեպի գլխավոր դատախազություն, ապա կշարունակեն հանրահավաքը, եւ անժամկետ նստացույց կանեն Հանրապետության հրապարակում։
«Դուք օր ու արեւ չեք տեսնելու։ Դուք հայոց երկրում համարվելու եք իզգոյ»,- դիմելով Կառավարությանն ասաց Մանուկյանը, ապա հավաքի մասնակիցների հետ շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն։

