Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ ոչինչ մի քանի «մանր մունր» հողեր կտանք, բայց հետո հանգիստ կապրեք
Դիտել նաև
«Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան
«Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան
«Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան
«Աղանդավորի մազը ծռվի, Եվրոպան կալեկոծվի, բայց լռում է, երբ Նիկոլը բանտերը լցրել է հոգևորականներով»․ Դերենիկ Մալխասյան
«Թրամփն «էն տղուն» տեղը չի բերում». Դերենիկ Մալխասյան
Սյունիքի սահմանների հետ կապված Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ ոչինչ մի քանի «մանր մունր» հողեր կտանք, բայց հետո հանգիստ կապրեք։ Հետն էլ տակից վախեցնում է, թե եթե այդ «մանր մունր» հողերը չտանք՝ պատերազմ կլինի՝ դուք էլ, հո դա չեք ուզո՞ւմ։
Համոզված եմ, ինքն էլ, իր կառավարությունն էլ համոզված են, որ կիրթ Ալիևին կերակրելով զսպելու են նրա ախորժակը ու սկսելու են քիրվայություն անել հետը։
Բայց խորը հիասթափություն է սպասվում։
Կինոն կսկսվի այն ժամանակ, երբ սահմանների այդ հատվածներում Ալիևը սկսի խիտ բնակեցնել։ Այդ ժամանակ ՀՀ սահմանամերձ բնակավայերի բնակիչները կկանգնեն ամենաօրյա կատաստրոֆայի ու սադրանքների առաջ։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

