Ադրբեջանն իր միջնորդական առաքելությունն է սկսել Թուրքիայի և Իսրայելի միջև
Ադրբեջանն իր միջնորդական առաքելությունն է սկսել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այդ մասին հաղորդում են իսրայելական զլմները։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պատերազմում հաղթանակից հետո Ալիևը ակտիվորեն փորձում է միջնորդ դառնալ Թուրքիայի և Իսրայելի միջև՝ վերջիններիս լարված հարաբերությունները կարգավորելու համար։
Ադրբեջանը ամեն բան անելու է, որպեսզի նվազեցնի Թուրքիայից կախվածությունը։ Բացի այդ՝ ինչպես վերջին 2-3 տարիներին, այնպես էլ հիմա Բաքուն պրոակտիվ արտաքին քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Դա ուղղված է այդ թվում և մեր դեմ։
Այս հարցում մեր բնական դաշնակիցների հետ (Իրան, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլն) մենք ոչ պատերազմից առաջ, ոչ առավել ևս հետո որևէ ռեալ հարաբերություններ չունենք (չհաշված նախագահ Ա. Սարգսյանի անհատական ջանքերը Ծոցի երկրների հետ հարաբերությունները խորացնելու, որոնք սահմանափակված են Սահմանադրությամբ)։
ՀԻՇԵՑՈՒՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

