ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Էդուարդ Աղաջանյանը «թռե՞լ է» բանակից. կարևոր փաստեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ ՀՀ կառավարության կայքէջում զետեղված կենսագրականի հպանցիկ զննումն անգամ տեղիք է տալիս մի շարք կասկածանքների, որոնց հենքի վրա օրեր առաջ ձևակերպեցինք հետևյալ հարցադրումները՝  

  • Էդուարդ Աղաջանյանի 18 տարին լրացել է 2006 թ. օգոստոսի 29-ին:  Կենսագրականում նշված է, որ 2012 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բակալավրիատը: Ենթադրելի է, որ բակալավրիատում ուսուցումը տևել է առավելագույնը 4 տարի: Այսինքն՝ Էդ. Աղաջանյանը ընդունվել է ոչ շուտ, քան 2008 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2006-2008 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրան: Հայտնի է, որ աշխարհի բոլոր համալսարաններում մագիստրոսական ծրագիրն իրականացվում է առավելագույնը 2 տարում: Ենթադրելի է, որ Էդ. Աղաջանյանը հիշյալ համալսարանի մագիստրատուրա է ընդունվել 2014 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2012-2014 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. սովորել է INSEEC London համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում:  Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ ծրագրով է եղել նրա ուսումնառությունը այս բուհում, որքա՞ն է այն տևել, ավարտե՞լ է արդյոք այն և ստացել ավարտական վկայական:
  • Հայտնի է, որ 2009-2018 թթ. պետության կողմից զորակոչի տարկետման իրավունք էր տրամադրվում «Լույս» հիմնադրամի միջնորդությամբ՝ աշխարհի 10-40 լավագույն կամ առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին: Արդյո՞ք Մոնակոյի միջազգային համալսարանը այս ժամանակահատվածում ընդգրկված է եղել լավագույն համալսարանների նշյալ ցանկում:
  • Ինչո՞ւ Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված չէ, որ նա աշխատել է Երևանի փաբերից մեկում՝ որպես երաժշտավար («դիջեյ»), արդյո՞ք նա եղել է գրանցված աշխատող և արդյո՞ք կատարել է հարկային պարտավորությունները:

Սույն հարցադրումներով գրավոր հարցում ենք ուղարկել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին, ԿԳՄՍՆ և ՊՆ: Ստացված պատասխանները բավականին ուշագրավ են:

Վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցադրումներից որևէ մեկի մասով չի տրամադրել տեղեկություններ՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն են պարունակում, և տվյալ դեպքում չկա Էդ. Աղաջանյանի գրավոր համաձայնությունը: Ի դեպ, աշխատակազմը լիովին իրավացի է. մեր խնդիրն է բացահայտել Էդ. Աղաջանյանի կենսագրության մութ և կասկածելի դրվագները, որոնք թաքցվել են հասարակությունից:

Խիստ ուշագրավ է ԿԳՄՍՆ-ի պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին ՀՀ կառավարությունը 2008 թ. փետրվարի 7-ի N 129-Ն որոշմամբ տրամադրել է տարկետում՝ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը: Սրանով, փաստորեն, լիովին հաստատվեց հարցապնդումներում արված մեր ենթադրությունը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանը տարկետում է ստացել և սովորել 2008-2012 թ.: 2006-2008 թթ. Էդ. Աղաջանյանին տարկետում տալու մասին ոչ մի խոսք չկա ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանի մեջ:

Ուշագրավությամբ չի զիջում նաև ՀՀ ՊՆ-ի գրավոր պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին, ոչ ավելի, ոչ պակաս, տարկետման իրավունք է տրվել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին: Նախարարության հաղորդած մանրամասներից պարզվում է, որ 2006 թ. աշնանային զորակոչին Էդ. Աղաջանյանին, որպես բուհի ուսանող, տարկետման իրավունք է տրվել մինչև 2009 թ. ամառային զորակոչը, ապա 07.02.2008 թ. ՀՀ Կառավարության թիվ 129 որոշմամբ տրվել է տարկետում մինչև 15.06.2012 թ.: Նույն թվականի ամառային զորակոչի ընթացքում Էդ. Աղաջանյանին արդեն 3-րդ անգամ է տրվել տարկետման իրավունք՝ մինչ 2015 թ. ամառային զորակոչը, որից հետո նա 09.07.2015 թ. հաշվառվել է ՀՀ ԶՈւ պահեստազորում:

Պետական գերատեսչությունների պատասխաններն ավելացրին հարցադրումների թիվը: Այսպես.

  1. Ո՞ր բուհում է սովորել ԷդԱղաջանյանը 2006-2008 թթ., որը, ըստ ենթադրության, կիսատ է թողել (տարկետումը տրված էր մինչև 2009 թվականըուսումնառությունըհավանաբարտևելու էր 3 տարի) և 2008-ից ուսումը շարունակել այլ բուհում: Ինչո՞ւ այս մասին տեղեկություն չի նշված նրա կենսագրականում:
  2. Արդյո՞ք 2012-2016 թթ. (4 տարիԷդԱղաջանյանը սովորել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրայում: 4 տարի մագիստրատուրա՞Չափազանց կասկածելի էեթե ոչ՝ անհնարՄեր հարցապնդումը կրկնում ենք՝ ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2012-ից առնվազն 2014 թվականներին, ինչի համար է նրան մինչ 2015 թվականը տրվել տարկետում՝ արդեն երրորդ անգամ:

Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ,  տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից:  

  

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>