Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել ․ փաստաբան
Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանի թիմը միանշանակ ընդդիմադիր է, իսկ մյուսները համենայնդեպս այդպես են ներկայանում
Սայաթ Շիրինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Երեկոյան միասին Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին․ Սայաթ Շիրինյան
Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը. Սայաթ Շիրինյան
«Փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, դուք ասելիք չունե՞ք». Սայաթ Շիրինյանը՝ ԱՄՆ դեսպանին. Տեսանյութ
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի գործընկերներ, Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18։30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը..
Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր` հավելյալ կտեղեկացնենք»: