Սիսիանն ունի 30 486 բնակիչ, որից վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել առավելագույնը 400-ը՝ 1,5 տոկոս․ Սիսիանի քաղաքապետ. Տեսանյութ
Ես այստեղ եմ, որ ասեմ՝ անարդարություն է տեղի ունենում մեր երկրում։ Այսօր Քաջարանի քաղաքապետը գտնվում է Քննչական կոմիտեում, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամը 5-ին ներս կհրավիրվի։ Առուշանյանի գործը, որ այսօր պետք է քննվի, հարուցվել է դեռևս 2 տարի առաջ։ Ես՝ որպես Սիսիան համայնքի ղեկավար, կողմնակից եմ արդարությանը, եթե Առուշանյանը հանցանք էր գործել, պետք է երկու տարի առաջ կալանավորվեր։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։