ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Պատերազմ Արցախում
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի

Նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջումը, էլ չեմ խոսում հողերի հանձնման, պարտության, վաճառքի, դավաճանության, մասին. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում «Համեմատելով անհամեմատելին» վերտառությամբ գրառում է կատարել: Նա անդրադարձել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի գործունեությանը և մասնավորապես Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի հետ ստորագրած «Օսլոյի պայմանագրին», ինչից հետո ստեղծվեց Պաղեստինյան Ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը: Ջուլֆալակյանը շեշտում է՝  չնայած, որ իրավիճակները մեր այսօրվա դրության և այս օրինակի միջև զգալիորեն տարբեր են, և Իցհակ Ռաբինին կարելի է դասել 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչների շարքին, այնուամենայնիվ, սա ևս մեկ ծանրակշիռ ապացույց է, որ նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջում: Գրառումը՝ ստորև.

«Համեմատելով անհամեմատելին

Իցհակ Ռաբին - քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը: Խաղաղության Նոբելյան մրցանակիր (1994թ): Իսրայելի առաջին վարչապետն է, ով ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետը, ով սպանվել է պաշտոնավարության տարիներին:

19 տարեկանում Ռաբինն ինքնակամ զորակոչվել է «Պալմախ»: 4 տարի անց՝ 1945 թ-ին դարձել «Պալմախի» առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ։

Մասնակցել է Իսրայելի անկախության համար մղվող պատերազմին․ ղեկավարել Երուսաղեմում ընթացող ռազմական գործողությունները, կռվել է եգիպտական բանակի դեմ։

Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ մայոր, 1959-1963 թթ՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, 1964-1968 թթ՝ Գլխավոր շտաբի պետ:

Նրա հրամանատարությամբ իսրայելական բանակը փայլուն հաղթանակ տարավ «Վեցօրյա» պատերազմում:

1968 թ-ին ռազմական կարիերան ավարտելուց հետո Ռաբինը նշանակվել է ԱՄՆ -ում Իսրայելի դեսպան 5 տարի ժամկետով:

1974թ-ին Գոլդա Մեիրի հրաժարականից հետո դարձավ վարչապետ (ի դեպ, Մեիրը պաշտոնավարում էր 1969թ-ից։ 1973թ-ի Յոմ Կիպուրի պատերազմում Իսրայելի դժվարին հաղթանակից հետո նրա կուսակցությունը նույն թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններում վերահաստատեց իր առավելությունը (39,6%)։

Բայց պատերազմում կրած ծանր կորուստները և հատկապես իր կուսակցության ներսում եղած դժգոհությունների ալիքը ստիպեցին Մեիրին հրաժարական տալ և դրանով ավարտվեց նրա քաղաքական կարիերան‼️)։

1977թ-ին Ռաբինը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ընդունելով պատասխանատվություն այն բանի համար, որ նրա կնոջ անունով արտասահմանյան բանկային հաշիվ էր հայտնաբերվել (ԱՄՆ-ում), ինչն այն ժամանակ արգելված էր իսրայելական օրենքով։

1984-1990թթ եղել է Իսրայելի պաշտպանության նախարար։

1987թ-ին բռնկված «Առաջին Ինթիֆադայի» սկզբնական շրջանում նա հրամայում էր զինվորականներին դաժանորեն ճնշել պաղեստինցիների ցույցերը։ Ընթացքում,սակայն, հանգեց այն եզրակացության, որ արաբա-իսրայելական կոնֆլիկտի լուծումը հնարավոր է ոչ թե բռնությամբ և ուժով, այլ բանակցությունների միջոցով։

Վարչապետի պաշտոնում 1992թ-ին վերընտրվելուց հետո, 1993 թ-ին  Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի հետ ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը», ինչի համար էլ արժանացավ (Շիմոն Պերեսի և Յասեր Արաֆաթի հետ մեկտեղ) Խաղաղության Նոբելյան մրցանակի:

1993 թվականի սեպտեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման նախօրեին, Ռաբինը Արաֆաթից նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին: Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից ՊԱԿ ճանաչման մասին: Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան Ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը:

ՊԱԿ-ի հետ համաձայնագիրը պառակտեց իսրայելական հասարակությունը․ ոմանք վարչապետին հերոս համարեցին խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան՝ պաղեստինցիներին հող տալու համար (դրանք,ըստ նրանց, պատկանում էին Իսրայելին)

1994 թ-ին Ռաբինը ստորագրեց նաև Հորդանանի հետ հաշտության պայմանագիր։

1995 թ-ի նոյեմբերի 4-ին, երբ հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթից հետո Ռաբինը մոտենում էր իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին: 40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում: Մարդասպանը 25-ամյա հավատացյալ ուսանող էր, ով իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»:

Քաղաքակիրթ աշխարհը ցնցված էր սպանությունից։

1997 թ-ից պաշտոնապես սահմանված է Իցհակ Ռաբինի հիշատակի օր։

«Իսրայելի Թագավորների» հրապարակը կոչվեց Ռաբինի անվամբ։ Նրա անունն են կրում հարյուրավոր շինություններ երկրով մեկ։

Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն:

Չնայած, որ իրավիճակները մեր այսօրվա դրության և բերածս օրինակի միջև զգալիորեն տարբեր են, և Իցհակ Ռաբինին էլ կարելի է դասել 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչների շարքին, այնուամենայնիվ, սա ևս մեկ ծանրակշիռ ապացույց է, որ նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջում(նույնիսկ, ինչպես այս դեպքում է՝ շատ հիմնավոր....)

Էլ չեմ խոսում հողերի հանձնման, պարտության, վաճառքի, դավաճանության, անփութության և այլ արատավոր երևույթների մասին։

հ.գ. դե թող հիմա Իսրայելի որևէ վարչապետ փորձի/մտածի Պաղեստինին խաղաղության դիմաց զիջել որևէ տարածք, էլ չեմ ասում՝ այդ մասին նախապես բարձրաձայնի...

Նրանք ընտրել են լավագույնը լինելու տարբերակը՝ գործով, ոչ թե դատարկ խոսքերով»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>