Ադրբեջանում շարունակվում են 30 հազար զինվորականի ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժությունները (ֆոտոշարք)
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ապրիլի 16-ին Ադրբեջանոը լայնամասշտաբ զորավարժություն է սկսել, որին ներգրավված է անձնակազմի 30 հազար անդամ, 250-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, ավիացիա և այլ սպառազինություն: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում հաղորդվում է, որ զորավարժությունները տևելու են մինչ ապրիլի 21-ը:
Զորավարժությանը ներգրավված են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ, «Մարադյոր» զրահամեքենա, ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ, Տ-72 տանկեր և այլն:
Ներկայում զորավարժությունները շարունակվում են:
Zham.am

