Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Պատերազմ Արցախում
Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզին պատուհասած անվտանգային մարտահրավերին դիմակայելու վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։

Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։

Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։

Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։

Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։

Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։

Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա.

-          Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

-          Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

-          Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

-          Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

-          Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։

Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։

Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։

Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը:

Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>