Սյունիքի գլխին սև ամպեր են կուտակված․ տրամաբանությունը նույնն է՝ հաջորդը Սյունիքն է
Դիտել նաև
Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Դեսպաններին հավաքում են Սյունիքում
Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ու Իսրայելը Զանգեզուրում, և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար
Չգիտեմ նկատել եք, թե ոչ, բայց նույն Արցախի սցենարն է աշխատում Սյունիքում։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ՀՀ հՊարտ քաղաքացիների մեջ թշնամանք սերմանեց դեպի արցախցիները, հետո` հանձնեց Արցախը։ Հիմա էլի նույնն է, սյունեցիների նկատմամբ է թշնամանք սերմանում, և դրա համար անգամ շատ դեպքերում զոհի կարգավիճակ է ստանում` չթողեցին մտնի Սյունիք, հոգևորականը չբարևեց, վռնդեց եկեղեցուց և այլն։ Դրանից հետևություն` Սյունիքի գլխին սև ամպեր են կուտակված, և չափից դուրս մեծ և, եթե տրամաբանությունը նույնն է, ապա հաջորդը Սյունիքն է։
Պետք է անհապաղ կանխել այս գործընթացը, իսկ դա միայն փաշինյանին հեռացնելու դեպքում է հնարավոր։
Արտաշես Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

